Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նմանատիպ շենքերն աղավաղելը հավասարազոր է քանդման»

«Նմանատիպ շենքերն աղավաղելը հավասարազոր է քանդման»
13.02.2018 | 07:58

Շուկայից կինոթատրոնի, կինոթատրոնից շուկայի վերածված «Ռոսիա» կինոթատրոնը վերջնականապես կորցնում է իր դեմքը:


«Նմանատիպ շենքերն աղավաղելը հավասարազոր է քանդման,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ:- Սեփականատերը չգիտեմ ինչ ճանապարհով է ստացել այդ իրավունքը, նաև պետք է պարզենք` քաղաքապետարանը ի՞նչ իրավունքով է նման բան թույլ տվել»:


Ճարտարապետների միության նախագահին զարմացնում է այն, որ կառույցի հեղինակը ողջ է, բայց անգամ չեն խորհրդակցում նրա հետ. «Ես չգիտեմ` ինչ է մեր տեսլականը, բայց եթե կարծում ենք, որ ամեն ինչ պետք է քանդել կամ աղավաղել, դա շատ վատ ճանապարհ է մեր երկրի համար: Մենք կլինենք Եվրամիությունում, թե չենք լինի, եվրոպական մշակույթի կրողն ենք, դրսից նայողը ցայտուն է տեսնում կատարվածը, ու մեր դիրքերը թուլանում են: Որովհետև մեզ այդ մասին ուրիշ տեղերում ասում են»:
«Ռոսիա» կինոթատրոնը («Այրարատ») շահագործման է հանձնվել 1974-ին, համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։ Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, որոնք 1979-ին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակի։ Սեփականաշնորհվել է 2004 թվականին։ 2006 թվականին կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որն իրականացնում է կենտրոնի միայն մեկ գործառույթ՝ առևտուր։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ